ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Jul 1, 2026

Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի հուլիսի 3-ից կիրականացնի «Ագրովիժն» ՓԲԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ 

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

✅Դասը՝ անվանական արժեկտրոնային

✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 13%

✅Թողարկման ծավալը՝ 800,000,000 ՀՀ դրամ 

✅Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ

✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

✅Մարման ամսաթիվը՝ 03.07.2029 թ․

✅Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս

✅ Տեղաբաշխման ժամկետը՝ 03.07.2026-25.09.2026 թթ․

✅Տեղաբաշխողը՝ «Դայմենշն» ՓԲԸ

Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՀ ԿԲ նախագահի 18.06.2026 թ.-ի թիվ 1/269 Ա որոշմամբ գրանցվել է «Ագրովիժն» ՓԲԸ-ի ազդագիրը, որը հասանելի է Դայմենշնի և Ագրովիժնի պաշտոնական կայքերում։ 

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 099 88 29 81 հեռախոսահամարով։

«Ագրովիժն» ՓԲԸ-ի մասին

«Ագրովիժն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից, որը Հայաստանում գյուղատնտեսության աջակցության առաջատար կազմակերպություններից մեկն է: Ագրովիժն» ՓԲԸ-ն հոլդինգային ընկերություն է, խորհրդատվական ծառայություններ է մատուցում հիմնականում գյուղատնտեսական արտադրության, վերամշակման տեխնոլոգիաների, կառավարման և մարքեթինգի ոլորտներում:

 «Ագրովիժն» ՓԲԸ-ի դուստր ընկերություններից է «ՔԱՐԴ Ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն՝ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված վարկային կազմակերպությունը։ Սա հնարավորություն է տալիս խմբին համատեղել ֆինանսավորումը, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, մատակարարումները և խորհրդատվությունը՝ ձևավորելով համալիր լուծումներ գյուղատնտեսական ոլորտի համար։

«Ագրովիժն» ՓԲԸ-ի 5 դուստր ընկերություններն են՝

  • «ՔԱՐԴ Ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ (79.62%) – Ֆինանսավորում
  • «ՍմարթԱգրո» ՓԲԸ (80%) – Անասնակերի ներմուծում և վաճառք
  • «ԱգրիԿոնցեպտ» ՓԲԸ (100%) – Սննդի ներկրում և վաճառք
  • «ԱգրոՏրենդ» ՓԲԸ (100%) – Սարքավորումների վաճառք
  • «Կուլտիվա» ՓԲԸ (100%) – Սարքավորումների վաճառք

«Ագրովիժն» ՓԲԸ-ի դուստր կազմակերպությունները համաշխարհային առաջատար ընկերություններից ներմուծում են բարձրորակ և տեխնոլոգիապես առաջադեմ գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են հատուկ գյուղատնտեսական սարքավորումները, գործիքներն ու պարագաները, ինչպես նաև գյուղատնտեսական ներդրանքներ, ներառյալ սերմերը և խոշոր եղջերավոր կենդանիների սերմնահեղուկը, և դրանք շուկայի պահանջարկին համապատասխան բաշխում են ամբողջ Հայաստանում։

Ագրովիժնը համագործակցում է գործընկերների և մատակարարների հետ՝ կրթելու, ոգեշնչելու և հաղորդելու իրենց արտադրանքի ակնառու որակի և առավելությունների մասին:

 «Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

 «Դայմենշն» ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2018թ․-ի սեպտեմբերի 28-ին։

«Դայմենշն» ՓԲԸ-ն 2019 թվականից հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ։

Դայմենշնն առաջարկում է լուծումների լայն շրջանակ և համապարփակ աջակցություն ներդրումային բանկինգի, ակտիվների կառավարման և արժեթղթերի պահառության ոլորտներում:

 Դայմենշնը պարբերաբար արժանանում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակներին՝ ի գնահատումն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում ունեցած դերի և ներդրման։

 Մրցանակները ստորև՝

•AMX AWARDS 2026` Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով,

•AMX AWARDS 2024` Դեպոզիտար համակարգի լավագույն անդամ,

•AMX AWARDS 2023՝ Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցային անդամ,

•AMX AWARDS 2021՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից,

 •AMX AWARDS 2020՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից։

«Դայմենշն» ՓԲԸ-ն արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացում հանդես է գալիս որպես գլխավոր համակարգող։ Հիմնվելով կապիտալի շուկայում մեծ փորձի և հաջողությամբ իրականացված տեղաբաշխումների վրա՝ ընկերությունն ապահովում է պարտատոմսերի թողարկման ամբողջ գործընթացի կազմակերպումը և աջակցությունը՝ սկսած կառուցվածքից և փաստաթղթավորումից մինչև պարտատոմսերի վաճառք, տեղաբաշխում և հետթողարկումային գործընթացներ։

060 440550 | www․agrovision.am

099 882981 | www.dimension.am

 «Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից: