Կորպորատիվ կառավարում
Ընկերությունը կարևորում է իր կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործումը և դրա հետ կապում իր հեռահար կայուն զարգացումն ու ժամանակի մարտահրավերների հաղթահարումը։
Ընկերությունն իր առջև խնդիր է դրել բարելավել իր և իր դուստր ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգը, ինչպես նաև ներդրում ունենալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը և խթանել երկրի տնտեսական առաջընթացը։
«Ագրովիժն» ՓԲԸ-ն և իր դուստր ընկերությունները հայաստանյան այն եզակի կազմակերպություններից են, որոնք ընդգրկվել են Հայաստանում գործող Բիզնեսի բարեվարքության ակումբում:
Ընդունելով Հակակոռուպցիոն հռչակագրի սկզբունքները և անդամագրվելով Բիզնեսի բարեվարքության ակումբին` Ընկերությունը հավաստում է գործարար բարեվարքության սկզբունքներով առաջնորդվելու, ինչպես նաև թափանցիկ, պատասխանատու ու հաշվետվողական կառավարման համակարգ ձևավորելու իր հանձնառությունը։
Բաժնետերերի ընդհանուր ժողով
Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի Ընդհանուր ժողովն է։
«Ագրովիժն» փակ բաժնետիրական ընկերության ուղղակի նշանակալից մասնակիցն է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը բաժնետոմսերի 100% մասնակցությամբ: Ընկերության Ընդհանուր ժողովի գործառույթներն իրականացնում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։
Տնօրենների խորհուրդ
«Ագրովիժն» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդն իրականացնում է նաև «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ, «ԱգրոՏրենդ», «ՍմարթԱգրո», «ԱգրիԿոնցեպտ», «Կուլտիվա» փակ բաժնետիրական ընկերությունների Ընդհանուր ժողովի գործառույթները։
Տնօրենների խորհրդին` իր գործառույթներն իրականացնելու հարցում աջակցում է կորպորատիվ քարտուղարը, ում գործունեության ոլորտներն ընդգրկում են կորպորատիվ կառավարման պրակտիկայի կատարելագործումը, խորհրդի պատշաճ գործունեության ապահովումը, կորպորատիվ տեղեկատվության պահպանումն ու բացահայտումը և փոխհարաբերությունների ապահովումը հիմնական շահառուների հետ։
Ներքին աուդիտոր
Ընկերությունը ունի ներքին աուդիտոր, ով պատասխանատու է Ընկերության և դուստր ընկերությունների ներքին հսկողության ու ռիսկերի կառավարման համակարգը բարելավելու համար։
Գործադիր տնօրեն

Նվարդ Անանյան
Գործադիր տնօրեն
Նվարդ Անանյանը տասնամյակների փորձ ունի ֆինանսների ոլորտում, նաև «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի ֆինանսների և գործառնությունների տնօրենն է և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ «ՔԱՐԴ» ընկերությունների խմբում: Նվարդ Անանյանը շատ նվիրված է և ունի ուշագրավ առաջնորդական հմտություններ։
Կառուցվածք
Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը։