Մեր մասին
Ագրովիժն ՓԲԸ-ն (մինչև 18.08.2022 թվականը ընկերության անվանումն էր ՔԱՐԴ Ագրոսերվիս) հիմնադրվել է 2006 թվականին Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի կողմից (այսուհետ՝ ՔԱՐԴ կամ ՔԱՐԴ հիմնադրամ), որը Հայաստանում գյուղատնտեսության աջակցության առաջատար կազմակերպություններից մեկն է՝ Հայաստանում գյուղատնտեսական ձեռնարկությունների և վերամշակողների հետ համագործակցելու գործում հարուստ փորձով: Ագրովիժնը փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների առևտրով և գյուղատնտեսության արտադրության բոլոր ոլորտներում տրամադրում է տեխնիկական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ։
ԱԳԶԿ հիմնադրամը
հայկական կամակերպություն է: Այն հիմնադրվել է 2005 թվականին՝ որպես Հայաստանում ԱՄՆ կառավարության զարգացման ծրագրերի իրավահաջորդ, նախ՝ ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (ԱՄՆ ԳԴ) Գյուղատնտեսական խորհրդատվական ծրագրի (1993-1996) և այնուհետև ԱՄՆ ԳԴ Մարքեթինգի աջակցության բացառիկ ծրագրի (1996-2005թթ.): Այս ծրագրերն օգնեցին Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վերականգնմանը:
Ագրովիժնի դուստր կազմակերպությունները ներմուծում են բարձրորակ և տեխնոլոգիապես առաջադեմ գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են հատուկ գյուղատնտեսական սարքավորումները, գործիքներն ու պարագաները, ինչպես նաև գյուղատնտեսական ներդրանքներ, ներառյալ սերմերը և խոշոր եղջերավոր կենդանիների սերմնահեղուկը, համաշխարհային առաջատար ընկերություններից և դրանք բաշխում է ամբողջ Հայաստանում՝ շուկայի պահանջարկին համապատասխան:
Բացի այդ, Ագրովիժնը խորհրդատվական ծառայություններ է մատուցում հիմնականում գյուղատնտեսական արտադրության, վերամշակման տեխնոլոգիաների, կառավարման և մարքեթինգի ոլորտներում:
Ագրովիժնը համագործակցում է գործընկերների և մատակարարների հետ՝ կրթելու, ոգեշնչելու և հաղորդելու իրենց արտադրանքի ակնառու որակի և առավելությունների մասին:
Իրականացված նախագծեր
Նախագծերի գումար (մլն. ՀՀ դրամ)
ՔԱՐԴ խմբում աշխատողների միջին թիվը
CARD խմբի կառուցվածք
