Մեր մասին

«Ագրովիժն» ՓԲԸ-ն (մինչև 18.08.2022 թվականը ընկերության անվանումն էր «ՔԱՐԴ Ագրոսերվիս») հիմնադրվել է 2006 թվականին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից (այսուհետ՝ ՔԱՐԴ, CARD կամ ՔԱՐԴ հիմնադրամ), որը Հայաստանում գյուղատնտեսության աջակցության առաջատար կազմակերպություններից մեկն է՝ Հայաստանում գյուղատնտեսական ձեռնարկությունների և վերամշակողների հետ համագործակցելու գործում հարուստ փորձով:  Ագրովիժնը փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների առևտրով, գյուղատնտեսության արտադրության բոլոր ոլորտներում տրամադրում է տեխնիկական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ։

ԱԳԶԿ (CARD) հիմնադրամը

հայկական կամակերպություն է: Այն հիմնադրվել է 2005 թվականին՝ որպես Հայաստանում ԱՄՆ կառավարության զարգացման ծրագրերի իրավահաջորդ, նախ՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի  (ԱՄՆ ԳԴ) Գյուղատնտեսական խորհրդատվական ծրագրի (1993-1996) և այնուհետև՝ ԱՄՆ ԳԴ Մարքեթինգի աջակցության բացառիկ ծրագրի (1996-2005թթ.): Այս ծրագրերն օգնեցին Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վերականգնմանը:

Դուստր ընկերություններ

Ագրովիժնի դուստր կազմակերպությունները ներմուծում են բարձրորակ և տեխնոլոգիապես առաջադեմ գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են հատուկ գյուղատնտեսական սարքավորումները, գործիքներն ու պարագաները, ինչպես նաև գյուղատնտեսական ներդրանքներ, ներառյալ սերմերը և խոշոր եղջերավոր կենդանիների սերմնահեղուկը, համաշխարհային առաջատար ընկերություններից ու դրանք բաշխում են ամբողջ Հայաստանում՝ շուկայի պահանջարկին համապատասխան:

Բացի այդ, Ագրովիժնը խորհրդատվական ծառայություններ է մատուցում հիմնականում գյուղատնտեսական արտադրության, վերամշակման տեխնոլոգիաների, կառավարման և մարքեթինգի ոլորտներում:

Ագրովիժնը համագործակցում է գործընկերների և մատակարարների հետ՝ կրթելու, ոգեշնչելու և հաղորդելու իրենց արտադրանքի ակնառու որակի և առավելությունների մասին:

Իրականացված նախագծեր

Նախագծերի գումար (մլն. ՀՀ դրամ)

ՔԱՐԴ խմբում աշխատողների միջին թիվը

CARD խմբի կառուցվածք