Վերապատրաստմանը ներկա էին նաև Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ ԷՆ սննդի անվտանգության և անասնաբուժության վարչության պետ Մելանյա Կարապետյանը։
Մասնակիցները ծանոթացան «ՀՀ-ում կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրին, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական այլ ծրագրերին գյուղատնտեսության ոլորտում։
Վերապատրաստման երկրորդ օրը լրագրողները հնարավորություն ունեցան գործնականում ծանոթանալ կառավարության կողմից իրականացվող «ՀՀ-ում կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրին՝ այցելելով Հրազդանի անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն ու խելացի անասնաֆերմա Արամուս համայնքում, որն իրականացվեց հայկական ՓԻ ԱՐ ասոցիացիայի օժանդակությամբ։
* «ՀՀ-ում Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցույց տալիս Ավստրիական զարգացման գործակալությունը՝ CARD հիմնադրամի միջոցով։