Առաքելություն և տեսլական
Առաքելություն
ՔԱՐԴ խմբի առաքելությունն է աջակցել ֆերմերներին և ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և շուկայավարման գործում՝ եկամուտներ ավելացնելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով նպաստելով գյուղական բնակչության կենսաապահովմանը:
Տեսլական
ՔԱՐԴ խմբի տեսլականն է տարածաշրջանում լինել հիմնական ծառայություններ մատուցող՝ կայուն գյուղատնտեսությունը և ագրոբիզնեսը առաջ մղելու համար:
Հաճախորդներ և Մոտեցումներ
ՔԱՐԴ-ը և իր դուստր ընկերությունները աշխատում են ֆերմայից մինչև շուկա՝ ապրանքներ և ծառայություններ տրամադրելով ֆերմերային խմբերին, գյուղական ագրոբիզնեսներին, սննդի վերամշակողներին, արտահանողներին և մանրածախ առևտրականներին:
ՔԱՐԴ խումբն առաջարկում է գյուղատնտեսության զարգացման ծառայությունների ամբողջական և ինտեգրված փաթեթ` շուկայի պահանջներին համապատասխան։ Ընկերության աջակցությունը խթանում է տնտեսական աճը գյուղական համայնքներում ագրոբիզնեսի մակարդակով:
ՔԱՐԴ խումբը նպաստում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աճին, ինչը հանգեցնում է զգալի համեմատական առավելությունների ամբողջ մարքեթինգային շղթայում և դրանով իսկ ապահովում է ագրոբիզնեսի ծառայությունների առավել ամբողջական փաթեթը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին:
ՔԱՐԴ խմբի մոտեցումները
Ընկերությունը գտնում է, որ իր առաջնային պատասխանատվությունն իր անձնակազմի, հաճախորդների և համայնքների հանդեպ է:
Անձնակազմին միշտ արժանապատվորեն և հարգանքով են վերաբերվում: Թիմն աշխատում է կոլեգիալ՝ փնտրելով և հիմնվելով գործընկերների գաղափարների վրա: Ընկերությունը մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ է ընձեռում։
ՔԱՐԴ խումբը հետևողականորեն հավատարիմ է իր հաճախորդներին գերազանց և հուսալի ծառայություններ մատուցելուն՝ մշտապես ներդնելով լավագույն փորձը և համապատասխան նորարարական լուծումները՝ բարձր էթիկական չափանիշներով: Այն շարունակաբար ձգտում է նվազեցնել ծախսերը՝ գործառնական ծախսերը վերահսկելու համար, միևնույն ժամանակ ապահովելով ողջամիտ շահույթ: ՔԱՐԴ խումբը գիտակցում է, որ իր գործընկերները նույնպես պետք է արդար շահույթ ստանան և նրանց վերաբերվում է հարգանքով, արդարությամբ և ազնվությամբ:
Երկրի զարգացող գյուղական համայնքներն մեր աշխատանքի հիմքում են՝ բարելավելով համաքաղաքացիների կենսամիջոցները՝ միաժամանակ հոգալով շրջակա միջավայրի մասին ապագա սերունդների համար:
Այս դոկտրինը միշտ առաջնորդում է ՔԱՐԴ խմբի գործողությունները՝ հնարավորինս լավագույն ապրանքներն ու ծառայությունները մատուցելու համար: